Որակի կառավարում

«Շեն Հոլդինգ»-ը, գործունեություն ծավալելով հանքարդյունաբերության, շինանյութի արտադրության և շինարարության ոլորտներում և այդպիսով ներգրավված լինելով արտադրության բոլոր փուլերում, գիտակցում է աշխատանքների և ստացվող արդյունքի որակի անընդմեջ վերահսկման կարևորությունը և ներդնում է բոլոր հնարավոր ռեսուրսները այն ապահովելու համար:
Ընկերությունը մշակել և հետևում է որակի վերահսկման և կառավարման հստակ ընթացակարգին իր աշխատանքի բոլոր փուլերում և մշտապես առաջնորդվում է թե՛ տեղական և միջազգային ստանդարտների չափանիշներով, թե՛ իր կողմից որդեգրած արժեքներով:

gitakan motecum SITEԳիտական մոտեցում
«Շեն Հոլդինգ»-ը պարբերաբար իրականացնում է լայնածավալ հետազոտություններ՝ շինարարական ոլորտում բնապահպանական նոր լուծումներ բացահայտելու և իր աշխատանքներում դրանք կիրառելու նպատակով: Մեզ համար չափազանց կարևոր է հաճախորդին տրամադրել ոչ միայն հարմարավետ և հնարավորինս օպտիմալ ծախսեր պահանջող ծառայություններ, այլև անվնաս և էկոլոգիապես մաքուր ապրանքներ: Այդ իսկ պատճառով,
Ընկերության կողմից պարբերաբար անցկացվող հետազոտություններն ուղղված են կիրառվող նյութերի անվտանգության ստուգմանն ու միջազգային չափանիշներին դրանց համապատասխանության ապահովմանը, ինչպես նաև նյութերի  ծավալների և ստացվող արդյունքի օպտիմիզացման նոր մոտեցումների դուրսբերմանը:


voraki karavarum siteԷկոլոգիապես մաքուր արտադրանք
Արտադրական գործընթացի ողջ շղթան՝ սկսած հանքարդյունաբերությունից մինչ շինանյութի արտադրման և ներքին հարդարման աշխատանքներում դրա կիրառման փուլը, մշտապես գնտվում է մեր մասնագետների վերահսկողության տակ՝ ապահովելով յուրաքանչյուր օղակի համապատասխանությունը էկո անվտանգության պահանջներին:
Ընկերության կողմից օգտագործվող միջազգային ստանդարտներին համապատասխանող տեխնիկական միջոցները պարբերաբար մոնիթորինգի են ենթարկվում միջազգային կազմակերպությունների մասնագետների կողմից:
Աշխարհի լավագույն մատակարարների հետ համագործակցությունը թույլ է տալիս աշխատանքի մեջ կիրառել առավելագույնս անվնաս հավելանյութեր և սպառողին առաջարկել բարձրակարգ որակի արտադրանք:
Ընկերության կողմից որդեգրած որակի վերահսկման և կառավարման ընթացակարգի համաձայն՝ յուրաքանչյուր ապրանքատեսակ, մինչ սպառողական շուկա ներկայացվելը, անցնում է փորձարկման և Ընկերության որակի չափանիշներին համապատասխանության հաստատման փուլը:

an@ndmej zargacumԱնընդմեջ զարգացում
«Շեն Հոլդինգ»-ի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացների, միջազգային ցուցահանդեսների ու ֆորումների և ինտեգրում են իրենց գիտելիքներն աշխատանքային գործընթացին:
Հոլդինգի մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մենք ոչ միայն կիրառում ենք միջազգային, մասնավորապես`գերմանական տեխնոլոգիաները, այլև կատարելագործում ենք դրանք թե՛ շինանյութի ստացման, թե՛ դրա կիրառման գործընթացներում, ինչպես նաև մշակում և արտադրում ենք նոր արտադրատեսակներ:
Լինելով հայկական ամենախոշոր արտադրողներից մեկը`«Շեն Հոլդինգ»-ը լիովին գիտակցում է հայ հասարակության, տնտեսության և բնության առջև իր պարտքը: Մենք հավատում ենք, որ Ընկերության ստաբիլ զարգացման ուղին պետք է ընթանա աշխարհում ոլորտի լավագույն միտումներին` այդ թվում և բնության պահպանությանն ուղղված ծրագրերին համընթաց:
Նոր տեխնոլոգիաներ,  կառավարման բարելավում, էկոլոգիապես մաքուր արտադրություն, որակի նոր չափանիշներ` ահա այն ամենը, ինչը մենք ամեն  օր ուսումնասիրում, մշակում և ինտեգրում ենք մեր աշխատանքային գործընթացի մեջ: