
-
«Շեն Դեկոր» խանութ-սրահներում ներկայացված է եվրոպական առաջատար ընկերությունների սալիկների, պաստառների, ներկերի, սանտեխնիկայի և լոգասենյակի կահուքի բազմազան և բազմաոճ տեսականի:
-
«Շեն Տեքստիլ» մասնագիտացված խանութ-սրահում ներկայացված է միայն բացառիկ և բարձրակարգ գործվածքների, վարագույրների, քիվերի, գորգերի ու ինտերիերի ձևավորման համար անհրաժեշտ այլ պարագաների լայն ընտրանի:
-
Սեփական արտադրանքը կազմակերպելու, ինչպես նաև կայուն որակն ու հաստատուն ինքնարժեքը վերահսկելու համար «Շեն Հոլդինգ»-ը անցում է կատարել տեղական հումքի կիրառմանը` գործունեություն ծավալելով գիպսատար ապարների, ավազի և օրգանածին կրաքարերի հանքավայրերում:
-
1999թ.-ից ի վեր «Շեն Հոլդինգ»-ը զբաղվում է շինարարության և ներքին հարդարման համար կիրառվող մի շարք մատչելի, բարձրորակ և էկոլոգիապես մաքուր նյութերի արտադրությամբ:
-
2008թ.-ից «Շեն Հոլդինգ»-ի շրջանակներում գործում է շինարարական աշխատանքներ իրականացնող ուղղությունը, որը զբաղվում է ցածրահարկ և բարձրահարկ կառույցների ներքին հարդարման աշխատանքներով և փոքր շինությունների կապիտալ շինարարությամբ: